Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից

Քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից
25.10.2025 | 19:19

Մեր անգլերենի ուսուցչուհին հայրենադարձ էր, Ամերիկայում էր ապրել ու հաճախ էր մեզ պատմում էդ հեռավոր ու անիրական թվացող երկրի մասին։ Մի օր մեզ պատմեց, թե ոնց են մի անգամ Նյու Յորքում ժամերով խցանման մեջ մնացել։ Դա մեզ համար հեքիաթի նման էր հնչում՝ մեծ քաղաք, մեծ շենքեր, անթիվ մարդիկ, լիքը փողոցներ, խցանումներ, աղմուկ․․․

Հետո ես մեծացա, Երևանն էլ ինձ հետ մեծացավ, ես ընդարձակվեցի, Երևանն էլ ընդարձակվեց, ես դարձա մտքաշատ, հուշաշատ, հիշաշատ, իսկ Երևանը դարձավ մարդաշատ, մեքենաշատ, շենքաշատ... Ու հիմա ես ամեն օր խցանման մեջ եմ հայտնվում՝ մեծ քաղաք, մեծ շենքեր, անթիվ մարդիկ, լիքը փողոցներ, խցանումներ, աղմուկ․․․ Ու նոր եմ միայն հասկանում, որ հեքիաթն էն էր, որտեղ խցանումներ չկային։

Այ տենց, երբ հայտնվում ես քո երազած հեքիաթում, մեկ էլ հասկանում ես, որ հեքիաթն էն էր, որտեղից գալիս ես, բայց էլ հետ գնալ հնարավոր չի, քեզ արդեն զրկել են հեքիաթի քաղաքացիությունից։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 11046

Մեկնաբանություններ